Զարթուցիչ

Ե՞րբ կհայտնվի Նոր տարին ճյուղերի արանքից․ Զարթուցիչ

Օրացույցն ասում է՝ նոյեմբերի 28-ն է, աշուն է դեռ, բայց երկու օր առաջ լեռներից ցած իջած ձյունն ու ցուրտն արդեն ձմեռվա մասին են հիշեցնում․․․ Չմոռանաք սովորականից ավելի տաք հագնվել, եթե նոր եք դուրս գալու տնից, իսկ եթե արդեն դրսում եք և այն էլ՝ սխալ հագնված, ուրիշ ելք չկա․ պետք է արագ քայլել․․․Եվ, իհարկե, լսել մեր զրույցը, որը սկսելու ենք մի շա՜տ ջերմ թեմայով․ կլսեք, կջերմանաք, իսկ վաղը է՛լ թիթիզություն չեք անի և տաք կհագնվեք․․․

Կաղանդի ծառ զարդարելու մասին ենք խոսելու այսօր։

Եթե այսօր գնաք Երևանի մանկական այգի, ձեր ուշադրությունը կգրավի մեծ, չոր մի ճյուղ, որն ամրացված է հարմարանքի վրա։ Ճյուղը կարելի է շփոթել փոքրիկ ծառի հետ, բայց այն, որ դա ծառ չէ, այլ պարզապես ճյուղ, կհասկանաք հենց միայն այն բանից, որ վրան ոչ մի տերև չկա, իսկ այգու մյուս ծառերը դեռ աշնան հանդերձանքով են։

Ո՞նց է հայտնվել այստեղ ճյուղը և ինչու՞, և ի՞նչ է թաքնված նրա չոր ճյուղերի արանքում։ Ասենք՝ Նոր տարին է թաքնվել ճյուղերի մեջ, իսկ թե ոնց ու երբ կհայտնվի Նոր տարին ճյուղերի արանքից, կիմանաք մեր հյուրերի հետ զրույցից։

Ներկայացնենք մեր հյուրերին՝ Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Ուրֆա» ազգագրական համույթի ղեկավար Նարեկ Երիցյան և մշակութային-հասարակական գործիչ Կարինե Փանոսյան։

Ցուցադրել ավելի
Back to top button