Պստիկաշեն

Ինչու՞ է պետք պոպոլոզը դինոզավրին. Պստիկաշեն

Երբ դինոզավրերի մասին մուլտֆիլմից հետո դինոզավրերի մասին շատ հարցեր ես տալիս ու շատ բան ես իմանում, քեզնից անկախ սկսում ես սիրել նրանց: Մեր նոր ընկերը՝ 4-ամյա Գևորգը, հենց այդպես սկսեց սիրել զավրերին։

–Սա պախիցեֆալոզավրն է, սա՝դիպլոդոկը, սա՝ տիրանոզավր ռեքսը, սա՝ ստեգոզավրը, սա՝ թերեզինոզավրը․․․ 

–Սպասի՛ր, Գևո՛րգ,–ասում եմ, շատ բարդ անուններ են, ես չեմ հիշի։

–Իսկ ուզու՞մ ես իմանալ, թե ինչի համար է այս մեկի պոպոլոզը,–հարցնում է իմ նոր ընկերն ու, չսպասելով, որ ասեմ՝ այո՛, սկսում է պատմել այս մի զավրիկի կատարի պատմությունը․․․

Միացե՛ք մեր զրույցին, ու կիմանաք, թե ով է Գևորգի ամենալավ ընկերը, ու թե ոնց կարելի է աշուն նկարել․․․

Ցուցադրել ավելի
Back to top button