Զարթուցիչ

Սովորություններ, որոնք ձմռան ամիսները կդարձնեն և՛ հաճելի, և՛ օգտակար․ Զարթուցիչ

Ամանորին մնացել է ընդամենը 28 օր։ Մի կողմից տարվա ամենահեքիաթային ու կախարդական շրջանն է, մյուս կողմից՝ կարճ ու մի փոքր էլ ձանձրալի օրերն են առջևում։

Այսօր Համակարգչային գրաֆիկայի համաշխարհային օրն է՝ վիզուալ արվեստ, տեսանյութեր, անիմացիա․․․Այսօր, համակարգչային գրաֆիկան, տարբեր ոլորտներում պահանջված մասնագիտություն է՝ գիտական ոլորտ, դիզայն և արվեստ, բիզնես, գեղարվեստական ոլորտ և հարակից ոլորտներ, որոնք պահանջում են ստեղծարար մոտեցում։ Խոստովանենք, որ մարդկային գործունեության մեջ գրեթե չկա մի ոլորտ, որտեղ այն չօգտագործվի։

Օրինակ՝ գիտություն։ Այն ոլորտներից մեկն է, որի կարիքը մարդկությունը միշտ զգալու է։ Գոյություն ունի «համակարգչային տեսլական» թեորիան և տեխնոլոգիան։ Համակարգչային գրաֆիկայի մեջ օգտագործվում են հատուկ ալգորիթմներ, որոնք ձգտում են հասկանալ և տեսնել աշխարհը այնպես, ինչպես դա անում է մարդկային աչքը։ Այս ասպեկտը կոչվում է «համակարգչային տեսլական», որը համակարգիչների համար պատկերների ճանաչման և վերլուծության գործընթացն է։ 

Համակարգչային գրաֆիկան կիրառվում է նաև բժշկության ոլորտում՝ տարբեր հիվանդությունների, վիրահատությունների կամ ախտորոշումների վրա պատկերային վիզուալիզացիաներ ստեղծելու համար։ Օրինակ՝ 3D մոդելները կարող են օգտագործվել օրգանների ուսումնասիրության, ինչպես նաև՝ վիրաբուժական գործողությունների նախնական պլանավորման համար։ 

Այսպիսով, համակարգչային գրաֆիկան տալիս է անսահման հնարավորություններ, զարգացնում ստեղծարարությունը և փոխում աշխարհը։ Այնպես որ, համակարգչային գրաֆիկան ամենուր է։ Եվ մոտ ապագայում այն գուցե համարվի ոչ թե մասնագիտություն, այլ՝ հմտություն, որին տիրապետում են ամենատարբեր ոլորտներում աշխատող մասնագետները։

Արևի լույսի պակաս և տանը մնալու ավելի շատ ժամանակ։ Ձմռանը օրերը կրճատվում են, օրը շուտ է մթնում, իսկ առավոտյան՝ բավականին ուշ է լուսանում: Սա նշանակում է, որ մենք տանն ավելի շատ ժամանակ ենք անցկացնում։ 

Սեզոնափոխության արդյունքում՝ միտքն ուղղվում է այնպիսի զբաղմունքներին, ինչպիսիք են՝ ընթերցանությունը, ֆիլմերի դիտումը, խոհանոցում նոր համեղ ուտեստներ պատրաստելը կամ ստեղծագործելը, օրինակ՝ նկարչություն կամ ձեռագործ աշխատանքներ անելը:

Բայց նախ հասկանանք, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում և ի՞նչ սովորություններ է անհրաժեշտ ձևավորել, որպեսզի տարվա այս շրջանը մեզ համար լինի և՛ հաճելի, և՛ օգտակար։

Առաջին միտքը, որ հայտնվում է մեր գլխում, ակտիվ օրերի սահմանափակումն է։ Տարվա տաք ամիսներին մեր առօրյան բացօդյա է, օրը բազմազան է ու ավելի հաճախ ենք  փոխում մեր զբաղմունքները՝ լողավազան, ջրային խաղեր, պիկնիկներ և զբոսանքներ։ Ձմռան ամիսներին այդ ամենը կազմակերպելը այնքան էլ խելամիտ տարբերակ չէ։ Բայց դրանք կարող ենք  փոխարնել նոր հոբբիներով, օրինակ՝ կարող ենք ընտրել ձմեռային որևէ սպորտաձև կամ էլ բացօդյա զբոսանքները փոխարինել փակ տարածքներում զբոսանքով։

Եվ, իհարկե, սպորտն ու ֆիզիկական ակտիվությունը մեր հաջորդ հոբբին է։ Սառույցի վրա սահել սիրո՞ւմ եք, իսկ սնոուբորդեր ու դահուկնե՞ր։ Սա լավ հնարավորություն է ձմեռային սպորտի սիրահարների համար, քանի որ սպորտում՝ դիտողից-ակտիվ մասնակից ճանապարհն այնքան էլ երկար չէ: Դե, իսկ ֆիզիկական ակտիվությունը կարևոր է, նույնիսկ, եթե ողջ օրը որոշել եք տանն անցկացնել։ Եթե եղանակը թույլ չի տալիս դուրս գալ, ապա՝ կարելի է մարզվել տանը՝ ներառելով   առույգացնող վարժություններ։

Ձմռանը ստեղծագործական աշխատանքները ևս դառնում են սիրելի զբաղմունք և օգտակար սովորություն։ Չէ՞ որ ամռանը ցանկանում ենք ակտիվ զբաղմունքներ ունենալ, իսկ ձմռանը՝ ցանկանում ենք լինել տանը կամ փակ տարածքներում։ Օրինակ՝ ձմռան ամիսներին կարող ենք նկարել կամ պատրաստել հուշանվերներ։ 

Այլ տարբերակներ՝ ևս կարող ենք հուշել։ Կարելի է զբաղվել կերպարվեստով, ստեղծագործել՝ գրելով տոնական հեքիաթներ ու պատմություններ։ Հաճախել կավագործության դասերի, եթե սիրում ենք երաժշտություն և ունենք որոշակի հմտություններ, ապա՝ կարող ենք սկսել նոր երաժշտական գործիք սովորել կամ գրել սեփական երգերն ու երգել։ Մենք խոստանում ենք ձեզ հետ զրուցել մեր տաղավարում։ 

Եվ վերջում՝ չմոռանանք նաև, որ ձմեռը ամենահարմար շրջանն է՝ ձեռագործ աշխատանքների համար։ Քանի որ հիմա տանն ավելի շատ ժամանակ ենք անցկացնելու, եկեք ձեզ մի լավ միտք հուշենք։ Կարող եք ստեղծել խաչբառեր։ 

Դրանք պետք կգան ոչ միայն այն ժամանակ, երբ միայնակ եք կամ ձանձրանում եք, այլև՝ կարող եք խաղալ թե՛ ընտանեկան ու թե՛ ընկերական հավաքույթների ժամանակ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button