Մեկնարկ

«Լոմոնոսովի օրեր Բեռլինում-2024». Մեկնարկ

Նոյեմբերի 16-23-ը Բեռլինում անցկացվեց «Լոմոնոսովի օրեր Բեռլինում-2024» միջազգային դպրոցական օլիմպիադան, որին Հայաստանից մասնակցում էր նաև «Վարդանանք» կրթահամալիրի թիմը։

Օլիմպիադայի կազմակերպիչների ներկայացրած պայմանների համաձայն թիմը պետք է բաղկացած լիներ 6 հոգուց, և թիմի անդամներն անպայման պետք է իմանային գերմաներեն՝ նվազագույնը Ա-2 մակարդակում։

Թիմը կազմավորվեց կրթահամալիրի 8-րդ և 9-րդ դասարանցիներից՝ Նարե Մեհրաբյան, Վլադիմիր Ասատրյան, Շանթ Միքայելյան, Դեննիս Առաքելով, Սոֆի Վարդանյան, Սոֆի Խալափյան կազմով, երեխաների հետ Բեռլին ուղևորվեց նաև կրթահամալիրի գերմաներենի ուսուցչուհի Սառա Գասպարյանը։

Թիմն օլիմպիադայից վերադարձել է հաղթանակով, մենք էլ հրավիրել ենք նրանց պատմելու օլիմպիադային իրենց մասնակցության, աշխատանքի և հաղթանակի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button