Ռադիոլաբ

Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը․ Ռադիոլաբ

Այսօր հետ ենք գնալու դեպի խորհրդային տարիներ: Ծանոթանալու ենք Հայաստանում առաջին համակարգիչների ստեղծման պատմության ուշագրավ մանրամասներին: Այո, դեռևս խորհրդային տարիներին Հայաստանի մաթեմատիկոսները, ֆիզիկոսներն ու այլ գիտնականներ աշխատում ու ստեղծում էին հաշվիչ մեքենաներ: Հետաքրքիր պատմությունները, դեպքերն ու դեմքերը բավականին մատչելի լեզվով ներկայացված են «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը»  գրքում, որին Ռադիոլաբը անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ՝ ստուդիայում հյուրընկալելով գրքի հրատարակման նախաձեռնող «DataArt Armenia» ընկերության ղեկավարությանը:

Գրքի հեղինակներն են Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովը, ռուսերենից թարգմանությանը կատարել է Դավիթ Սարգսյանը:

Եվ այսպես, օգտվելով գրքից, այս թողարկման ընթացքում կծանոթացնենք հայկական համակարգիչների ստեղծման պատմությանը: Միացե՛ք մեզ, հետաքրքիր է լինելու:

Ցուցադրել ավելի
Back to top button