Նկատե՞լ եք, որ արդեն ցուրտ … շա՜տ ցուրտ է։ Ու հատկապես դրսում ապրող կենդանիները ձմռան ամիսներին զրկված են ծածկից ու դժվարությամբ են սնունդ հայթայթում: Բոլորս գիտենք, որ նրանք այս օրերին մեր կարեկցանքի կարիքն առավել ունեն։ Բայց, եթե մոռանում ենք այդ մասին, փորձենք գոնե չվնասել նրանց։
Օրացույցը մեզ հիշեցնում է, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Եվ, ոչ միայն։ Այսօր նաև Կենդանիների իրավունքների միջազգային օրն է: Ի դեպ, օրն ընդունվել է 1998 թվականին՝ Մարդու իրավունքների հռչակագրի ստորագրման 50-ամյակին:
Հավանաբար պատահական չէ, որ Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է Մարդու իրավունքների օրվա հետ, որովհետև, ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները ունեն կյանքի, ինչպես նաև՝ տանջանքներից ու բռնությունից պաշտպանվելու իրավունք։
Կարևոր է հիշել, որ կենդանիները ևս ազատության և բնական միջավայր ունենալու իրավունք ունեն: Ամբողջ աշխարհում այս սկզբունքներին հետևում են միլիոնավոր մարդիկ, և շատ երկրներում կան հստակ կանոններ, որոնք կարգավորում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները։
Ու, եթե չենք կարողանում օգնել մեր շուրջն ապրող կենդանիներին, ապա՝ առնվազն պետք է պահպանենք նրանց չվնասելու և նրանց հետ համակեցության պարզ կանոնները:
Հիմա այս թեմայի շուրջ զրույցը շարունակենք շների վարքաբան Էլեն Պապյանի հետ: Մեզ հաճախ թվում է, թե ամեն ինչ գիտենք մեր չորքոտանի բարեկամների մասին, բայց Էլենի հետ զրույցից պարզեցինք, որ օրինակ, շները ֆանտաստիկ դերասանններ են և, նույնիսկ, շատ դեպքերում, արժանի են Օսկարի։