Փոքրիկ բացահայտում ամեն օր

Ինչո՞ւ համակարգչային ստեղնաշարի վրա տառերն այբբենական կարգով չեն դասավորված

Այս հանդիպումների ընթացքում մենք փորձում ենք միասին գտնել տարբեր հարցերի պատասխաններ։ Հարցեր, որոնք միշտ կան, բայց մենք ոչ միշտ ենք դրանց ուշադրություն դարձնում։ Երբեմն դրանք շատ անսպասելի են ի հայտ գալիս, երբեմն՝ անհանգստացնող են և, իսկապես, լուրջ մասնագիտական բացատրության կարիք ունեն։

Հարցեր էլ կան, որ անկարևոր են թվում, բայց, արի ու տես, որ այդպես չէ․ անգամ «մի փոքրիկ  դետալը» կարող է նոր բացահայտումերի ու զարմանալի պատմությունների սկիզբ դառնալ, եթե հետաքրքրասեր ես ու պրպտող։ Այսօրվա թեման, կարծում ենք, նույնպես հետաքրքիր է ու կարևոր։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ բաներ այնքան առօրյական ու ծանոթ են թվում, որ դադարում ենք դրանք նկատել կամ հարցեր տալ դրանց կառուցվածքի վերաբերյալ: Համակարգիչները, օրինակ, դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Շատերիս համար այն պարզապես գործիք է՝ մեքենա, որն օգնում է աշխատել, սովորել կամ շփվել: Մենք գրում ենք տեքստեր, հաղորդագրություններ ենք ուղարկում, նախագծեր ստեղծում…Բայց, ուշադրություն դարձնու՞մ ենք մեր հավատարիմ «զինակիցին» այլ տեսանկյունից, մտածո՞ւմ ենք, թե ինչո՞ւ է հենց այդպես նախագծված:

Եթե հնարավորություն ունեք հենց հիմա նայեք ձեր ստեղնաշարին։ Ինչո՞ւ են տառերը դասավորված․․․ թվացյալ քաոտիկ կարգով, և ոչ, օրինակ, այբբենական եղանակով։ Ի վերջո, տրամաբանական կլիներ չէ՞, որ դրանք դասավորված լինեին Այբից մինչև Ֆե հերթականությամբ, կամ գոնե A-ից Z` լատինատառի դեպքում։ Գուցե պատճառը տպագրության արագությո՞ւնն է։ Կամ ինչ-որ խորհրդավոր տեխնիկական լուծում: Թե՞, ուղղակի պատահականության արդյունք է։ Վստահ ենք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր ենթադրությունը, բայց եկեք համբերատար լինենք ու լսենք մասնագետին, որը մեզ կներկայացնի իրականությունը:

Եվ այսպես, ինչո՞ւ համակարգչային ստեղնաշարի վրա տառերն այբբենական կարգով չեն դասավորված ։ Թեմային անդրադառնում է «Կլավա»՝ Հայաստանում առաջին մեքենագրության դպրոցի հիմնադիր-տնօրեն Արտեմ Այվազյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button