Զարթուցիչ

«Հանելուկածառ»․ կրթական ծրագիր Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

Լեռնագնացների ու լեռնային տուրիզմի սիրահարների համար օրը տոնական է։ Ինչու՞, որովհետև դեկտեմբերի 11-ը Լեռների միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի գխավոր վեհաժողովի որոշմամբ նշվում է 2003 թվականից։ Իսկ ամեն տարի, հոկտեմբերի 9-ին, Հայաստանում նշում ենք Հայկական լեռների օրը, որը կապ ունի Խաչատուր Աբովյանի հետ։ Գրականության դասերից հիշում ենք, որ 1829 թվականի հենց այդ օրն է նա հաղթահարել հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Արարատ լեռը։ Եվ սա էլ հիմք է դարձել օրացույցում Հայկական լեռների օր ունենալու համար։

Այսօր նաև տանգոյի միջազգային օրն է։  Այնպես որ  շնորհավորենք նաև այս պարի սիրահարներին։

Տեղեկացնենք, որ երևանյան թանգարաններն արդեն պատրաստվում են ամանորյա կրթական ծրագրերին, որոնց առաջարկում ենք անպայման մասնակցել։

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում օրինակ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա «Հանելուկածառ» կրթական ծրագիրը, որի ժամանակ մասնակիցները հանելուկներ կգուշակեն,  կոմիտասյան, հայկական ու ժողովրդական երգեր կլսեն ու միասին կզարդարեն թանգարանի տոնածառը։ Եթե ցանկանում եք մասնակցել այդ գեղեցիկ արարողությանը, ապա թանգարանում ձեզ կսպասեն ժամը 15-ին։ Հասցեն Արշակունյաց 28։

Սա մեկն էր այն բազմաթիվ կրթական ծրագրերից, որոնք տարեվերջին կազմակերպում են թանգարաններն ու մշակութային այլ կենտրոնները։ Հետևեք Զարթուցիչին և մենք կհուշենք ձեզ  նաև տոնական հասցեներ, որտեղ կարող եք լավ ու բազմաբովանդակ ժամանակ անցկացնել, նաև ձեռք բերել նոր ընկերներ։

Ցուցադրել ավելի
Back to top button