Հոգեբան, դասընթացավար Սեդա Սեյրանյանի հետ զրույցը դպրոցում հոգեբանի աշխատանքի մասին է․ ի՞նչ առանձնահատկություններ ունի հոգեբանի աշխատանքը դպրոցում, ի՞նչ դեր ունի հոգեբանը կրթական գործընթացի մեջ, որո՞նք են այն բարդությունները, որոնց հանդիպում են դպրոցում աշխատող հոգեբանները, մասնավորապես՝ ծնողների հետ գործակցության դաշտում։
Ս․ Սեյրանյան — Իրականում դժվար է գերագնահատել դպրոցում հոգեբանի դերը։ Մի այսպիսի օրինակ բերեմ․ եթե մեր ուղեղի նորմալ աշխատանքի համար մի նեյրոնի մյուսին միացման հատվածում նեյրոմիջնորդանյութի կարիքն ենք ունենում, որպեսզի անսխալ, դիպուկ աշխատի ազդակը, այդպես էլ ինձ համար դպրոցական համակարգում հոգեբանի դերն է՝ այդ միջնորդանյութի նման։
Հոգեբանի դերն ունի մի շատ կարևոր առավելություն՝ ի տարբերություն վարչական անձնակազմի կամ ուսուցիչների։ Հոգեբանի դիրքը թույլ է տալիս ավելի ճկուն հարաբերվել թե՛ աշակերտների, թե՛ հենց ուսուցիչների և թե՛ արդեն ծնողների հետ։ Եվ այստեղ յուրաքանչյուր առանձին երեխայի կամ դասարանի պարագայում, երբ մենք ունենում ենք այս բոլոր օղակների ներդաշնակ աշխատանքի միաժամանակման կարիք, հոգեբանն իր իմացությամբ, իր մոտեցումներով և իր նաև հոգեկրթական գործառույթով, կարող է էականորեն արագացնել տեմպը, նպաստել, որպեսզի արդյունքի հասնենք և ընդհանուր առմամբ բերել մեզ համար ցանկալի նպատակներն ավելի հաջողությամբ նվաճելուն։
Շարունակությունը՝ զրույցում։