ԵՊԲՀ-ի երրորդ կուրսի ուսանողուհի Մանե Կուրղինյանի հետ այս զրույցը պատմություն է երազանքների, նպատակների և դրանց հասնելու ճանապարհին ոչ մի դեպքում թևաթափ չլինելու մասին։
Սա Մանեի հետ մեր առաջին հանդիպումը չէ․ մեր նախորդ հանդիպումները տեղի են ունեցել այն տարիներին, երբ Մանեն դեռ դպրոցական էր՝ կենսաբանությամբ հրապուրված մի աղջիկ, որը հաղթել էր կենսաբանության միջազգային օլիմպիադայում, տարբեր նախագծերի մեջ էր ներգրավված, իսկ երեք տարի առաջ Մանեն դասընկերոջ՝ Մհեր Սարաֆյանի հետ, եկել էր «Ռադիո Արևիկին» հյուր՝ պատմելու Համադպրոցական գիտության փառատոնում իրենց հաջողության մասին․ նրանց նախագիծը տեղ էր գտել հաղթած նախագծերի առաջին եռյակում և իրավունք ստացել ներկայացվելու ԱՄՆ-ում անցկացվելիք միջազգային մրցույթին։
Տարիներ են անցել․ Մանեն, ինչպես և երազում էր, այժմ ԵՊԲՀ-ի ուսանողուհի է, բայց շարունակում է նոր բացահայտումներ անել, արդեն՝ ընտրած մասնագիտության դաշտում և որոշել է այդ մասին, և ոչ միայն այդ մասին պատմել հենց «Ռադիո Արևիկին»․ այս տարի Մանեն եղբոր և իր թիմակից Մհեր Սարաֆյանի հետ մասնակցել է Եվրոպայի կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի կազմակերպած FEBS-2024 միջազգային մեծ համաժողովին։
FEBS-2024-ին մասնակցելը երազանք էր, այսօր արդեն՝ իրականություն դարձած, իսկ ինչպիսի՞ն է լինում երազանքի ճանապարհը։ Այս մասին՝ մեր զրույցում․․․