Նոր տարուն մնացել է 18 օր: Պետք է շտապենք ավարտին հասցնել բոլոր նախատոնական գործերը։ Առաջարկում ենք այս շաբաթն ու կիրակին հայտարարել մաքրության օրեր։ Տարվա ընթացքում հաստատ ավելորդ իրեր կուտակված կլինեն դարակներում և հարկավոր է դրանցից ազատվել։ Համոզված ենք, որ զգեստապահարանում էլ է խառնաշփոթ տիրում և լավ կլինի, որ խնամքով ծալենք նաև հագուստները։ Մնում է նաև սենյակի փոշին հավաքել, և եթե կարիք կա, մաքրել նաև պատուհանները: Այսքանն անելուց հետո մենք կունենանք մաքուր և թարմ սենյակ, որն արդեն կարող ենք զարդարել և տոնական տեսք տալ մեր բնակարանին։
Իսկ որպեսզի Նոր տարին դիմավորենք ուրախ տրամադրությամբ, պետք է նաև կարողանանք ազատվել բացասական մտքերից։ Դրա համար մեզ անհրաժեշտ է թուղթ, գրիչ և աղբարկղ։ Հոգեբանները խորհուրդ են տալիս այն բոլոր բացասական մտքերը, որոնք մեզ անհագստացնում են, գրել թղթին, պատռել այն ու նետել աղբարկղը։ Կպչուն մտքերից ազատվելու այս մեթոդը կարող ենք կրկնել պարբերաբար։
Իսկ առհասարակ, որևէ խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է զբաղվենք նրանով, ինչը մեզ հաճույք է պատճառում։ Ընկերների հետ անցկացրած ժամանակը, զբոսանքը, նաև գնումներ կատարելը օգնում են արագ ազատվել բացասական հույզերից։ Համենայնդեպս՝ կարելի է փորձել։
Իսկ այս թողարկմանն առաջարկում ենք հեռավար միանալ մեր ռադիոխաղին ու մարզել միտքը։ Այսօրվա խաղի թեման Ամանորն է և տոնի հետ կապված հարցեր են լինելու։