Երբևէ լսե՞լ եք ածիկի մասին։ Այն համարվում է ծիսական ուտեստ, որի հետ կապված՝ հնում շատ հավատալիքներ են եղել։ «Սովորում ենք բնությունից» հաղորդման թեման այս անգամ ուտեստներն ու հավատալիքներն են։ Օրինակ՝ ինչո՞ւ չիմանալ, որ ածիկը կրում է զոհաբերման գաղափարը։ Այն խորհրդանշում է հաջող և առատ բերքը։ Սակայն ասում են նաև, որ «ամեն տան վրա ածիկ չի գալիս»: Ինչևէ, առաջիկա րոպեներին կպարզենք՝ ի՞նչ է ածիկը, ինչո՞ւ և ինչպե՞ս են այն պատրաստել, ինչպես նաև՝ ո՞ր դեպքում է այն դժբախտություն բերել: Հաղորդման հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն է։
մեկ րոպեից էլ քիչ