Ռադիոարվեստանոց

Ամանորը Երևանի թանգարաններում. Ռադիոարվեստանոց

Մոտենում է տարվա ամենահեքիաթային տոնը՝ Նոր տարին։ Այս օրերին շատերս ամանորի գնումներ ենք կատարում, նվերներ ընտրում մտերիմների համար և տոնական օրերը հետաքրքիր անցկացնելու տարբերակներ մտածում։ Դե, ընկերական հավաքույթները, տանը ամանորի գեղեցիկ ֆիլմեր դիտելն ու Երևանի տոնական զարդարված փողոցներում և այգիներում զբոսնելը, իհարկե, հաճելի է։ Բայց, եթե ուզում ենք ժամանակը նաև բովանդակալից անցնի, և ինչո՞ւ չէ, նաև նոր բաներ սովորենք,ապա առաջարկում ենք այցելել նաև երևանյան թանգարաններ ու թատրոններ և մասնակցել Ամանորին նվիրված մեկը մյուսից հետաքրքիր ծրագրերին։

Ռադիոարվեստանոցի այս եթերաժամին ձեզ կհուշենք տոնական հասցեներ, որտեղ կարող եք անցկացնել օրվա մի մասը և հետաքրքիր տեղեկություններ իմանալ Ամանորի և տոնի հետ կապված այլ ավանդույթների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button