Հայրիկի դասերը

Կրտսերը, միջնեկն ու ավագը /վերջին մաս/. Հայրիկի դասերը

Սա մեր չորս մասանոց զրույցի ավարտական մասն է բազմանդամ ընտանիքների զավակների ու նրանց փոխհարաբերությունների քիչ թե շատ ընդհանուր սխեմաների շուրջ, որը վերնագրել ենք «Կրտսերը, միջնեկն ու ավագը»։

Վերջին անգամ խոսեցինք կրտսեր զավակի մասին, բայց դեռ ասելիք ունեինք, այդ պատճառով էլ զրույցը չավարտեցինք ու մնացյալը թողեցինք այսօրվան։

Կրտսեր զավակը․․․ա՜խ այդ շատ սիրելի, միշտ մի քիչ ծնողների կողմից երես տված տան փոքրը, որը հիանալի գիտի, թե ինչպես պետք է հմայել թե՛ ծնողներին, թե՛ տատերին ու պապերին և թե՝ իր ավագ եղբայր-քույրերին, որ բոլորը, ի վերջո, իր ուզածն անեն․․․

Նա խելացի է ու հիանալի գիտի խաղալ մարդկանց հոգիների նուրբ լարերի հետ, որովհետև բոլորի կողմից փայփայված է ու միշտ պաշտպանված։ Բայց կարող է ապստամբ դառնալ, եթե իրեն շատ են խնամում կամ վերահսկում, կարող է նաև պաշտպանել թույլերին, ավելի ճիշտ՝ այն մարդկանց, որոնց իրավունքներն ու շահերը ոտնահարվել են:

Նա սովորաբար «արկածախնդիր» մոտեցում է ցուցաբերում կյանքին և հեշտությամբ է իր վրա վերցնում նոր ու համարձակ գործառույթներ:  

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button