Մոտեցող Նոր տարվա շունչն արդեն ամենուր է՝ ձեր տան տոնածառի ճյուղերին, զարդարված փողոցներում, Նոր տարվա միջոցառումների, ներկայացումների մասին այս ու այն կողմից տեղեկացնող ազդագրերի, նվերներով հարազատներին ուրախացնելու մեր մտորումների մեջ, մի խոսքով՝ ամենուր․․․
Այսօր կփորձենք պարզել, թե Նոր տարվա շունչն ինչպե՞ս մուտք գործեց մեր սիրելի թատրոն՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն։ Ազդագրերն ասում են՝ «Հենզելի և Գրետելի Ամանորի արկածներով»․․․
Թե ինչի մասին է խոսքը, կիմանաք, երբ հայտնվեք մեր հյուրասրահում, որտեղ սիրով հյուրընկալել ենք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վահան Միրաքյանին և թատրոնի պատանի դերասաններ Ալեքսին և Կատրինին․․․Կարող էինք ասել նաև, որ մեր հյուրասրահում են Հենզելը, Գրետելը և հեքիաթի կախարդը։