Լուրեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմային

Դեկտեմբերի 23-ին  շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմային:

1350 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը պատրաստված է լենտիկուլյար տեխնոլոգիայով, որն ընձեռում է երկու փոփոխվող պատկերների ցուցադրման հնարավորություն: Պատկերներից մեկը՝ Կասկադի համայնապատկերը, արտացոլում է Նոր տարվա տոնական շունչը, իսկ մյուսը՝ Սուրբ Ծննդյան խորհրդավոր մթնոլորտը:

Գեղաթերթիկի վերևի հատվածում նշված են «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ» և «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

Գեղաթերթիկի դիզայնը Դավիթ Դովլաթյանինն է։

Ցուցադրել ավելի
Back to top button