Ավարտին է մոտենում 2024 թվականը և Ռադիոլաբի տարեվերջյան այս թողարկմանն ուզում եմ ամփոփել անցնող տեխնոլոգիական տարին: Այո, տարին լի էր բարձր տեխնոլոգիաներին նվիրված միջոցառումներով և ոլորտին առնչվող նոր ձեռքբերումներին ու նախաձեռնություններին ողջ տարվա ընթացքում միասին ենք ծանոթացել: Առաջիկա րոպեներին 2024 թվականը կամփոփեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Հուսով ենք 2025 թվականին Հայաստանի տեխնոլոգիական կյանքն էլ ավելի կաշխուժանա, կունենանք նոր նվաճումներ, որոնց անպայման կանդրադառնանք Ռադիոլաբի արդեն հաջորդ տարվա թողարկումների ժամանակ: