Զարթուցիչ

Տոնական Զարթուցիչ

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես․․․պատրաստել ենք մենք նաև Նոր տարվա ուրախ, շատ ուրախ հաղորդում, որպեսզի տարվա վերջին օրն սկսենք բարձր տրամադրությամբ ու խինդ ու ծիծաղով։

Ռադիո Արևիկի մեր շատ սիրելի ունկնդիրներ, շնորհակալ ենք, որ տարվա 365 օրը մեզ հետ եք սկսել ու անցկացրել։ Շնորհակալ ենք ձեր նամակների, առաջարկությունների ու նաև հյուր գալու համար։ Մենք սիրով ձեզ բարի լույս կասենք նաև 2025-ին ու նոր տարին էլ այս օրվա պես բարձր տրամադրությամբ կսկսենք։

Իսկ այսօր մեզ սպասվում է Ամանորին նվիրված վիկտորինա, Ձմեռ պապին սրամիտ նամակ գրելու մրցույթ, համեղ աղցանի պատրաստում և իհարկե տարվա ամփոփում։ Միմյանց կպատմենք 2024 թվականի մեր ձեռքբերումների և ամենաուրախ օրվա մասին։

Ժամեր անց հրաժեշտ կտանք 2024-ին և կդիմավորենք Նոր տարին՝ 2025 թվականը։ Մաղթում ենք, որ 2025-ը ևս շատ-շատ երջանիկ պահեր նվիրի մեզ ու խաղաղություն բերի աշխարհին։ Թող կատարվեն բոլոր-բոլորի երազանքները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Ցուցադրել ավելի
Back to top button