Այս օրերին Պստիկաշենում ինձ հանդիպած բոլոր երեխաները խոսում են մեկ բանի մասին, և դա, ինչպես գլխի ընկաք, Նոր տարին է։ Իմ այսօրվա հյուրեր Լյուսին և Արիանան էլ են շատ սպասում Նոր տարուն։ Եվ մենք հենց Նոր տարվա մասին էլ խոսելու ենք։ Բայց նախ կծանոթանանք Արիանայի հետ։ 4 տարեկան Արիանան շատ լավ է պատմում իր մասին, գիտե՞ք։ Հա՜, չմոռանամ ասել, որ թե՛ Լյուսին և թե՛ Արիանան իրենց կյանքում իսկական Ձմեռ պապիկին մեկ անգամ արդեն հանդիպել են, ավելի ճիշտ՝ Ձմեռ պապը հյուր է եկել նրանց, և դա հրաշալի օր է եղել։ Իսկ հիմա երկուսն էլ սիրուն ապլիկացիաներ են պատրաստում, որ նվիրեն իրենց տուն եկած հյուրերին, որովհետև, իհարկե, նվեր ստանալը շատ հաճելի է, բայց նվեր տալն էլ հաճելի է ճիշտ նույն չափ․ սա Լյուսիի կարծիքն է, և ես համաձայն եմ նրա հետ․․․
1 րոպե կարդալու