Տարվա վերջին օրը բոլոր ընտանիքներում, բոլոր մարդկանց սրտերում, բոլոր երեխաների համար սպասման օր է․ հրաշքի սպասում ենք, տոնի սպասում ենք, ուրախության սպասում ենք, նվերների սպասում ենք։ Բայց հենց այնպես նստել և սպասելը դժվար է։
«Ինչուիկների աշխարհ գնալը պարապ-սարապ նստելուց լավ է»,-որոշեցին Արևը, Մարիամն ու Գևորգը և ճանապարհ ընկան։ Եվ զարմանալի չէ, որ Ինչուիկների աշխարհում նրանց սպասող հարցերն ու հանելուկները Նոր տարվա, ձմեռվա և Ձմեռ պապի մասին էին․․․