Մեկնարկ

Խոհարարության և․․․ ոչ միայն խոհարարության մասին. Մեկնարկ

Տարվա այս վերջին և նախորդող մի քանի օրերին ո՞րն է ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունը։ Բավական է մեկ հայացք գցել ձեր խոհանոցներին, որ միանգամից անվանեք այն․ իհարկե՛ խոհարարի մասնագիտությունը։ Իսկ եթե այս օրերին նաև հնարավորություն ունենայիք հայտնվելու մեծ ու փոքր ռեստորանների, պանդոկների խոհանոցներում, որտեղ նույնպես պատրաստվում են դիմավորելու Նոր տարին ոչ միայն համեղ, այլև բազմազան ու գեղեցիկ ձևավորված ուտեստներով, ապա հարցի պատասխանը միանշանակ է․ խոհարարի մասնագիտությունը հատկապես այս օրերին շատ պահանջված է։ Ահա թե ինչու որոշեցինք «Մեկնարկ» ծրագրի տարեվերջյան այս հաղորդմանը խոհարարների զրույցի հրավիրել, ավելի ճիշտ՝ ապագա խոհարարների։

Մեր հյուրերը Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողներ Աշոտ Մաթևոսյանը, Հրաչ Գրիգորյանը, Սիրանուշ Դալլաքյանը և Էլինա Վարդանյանն են։

Ցուցադրել ավելի
Back to top button