Զարթուցիչ

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով»․ Զարթուցիչ

Այսօր հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։

Հենց այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։

Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան։

Եվ, իհարկե, Երևանում կա մի վայր, որը թույլ է տալիս հայտնվել Փարաջանովի աշխարհում բոլորիս, և դա արվեստագետի տուն-թանգարանն է, որտեղ գուցեև արդեն հասցրել եք լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button