Լուրեր

Մեկնարկում է պետական ավարտական քննությունների հունվարյան փուլը

Մի քանի օրից՝ հունվարի 13-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությամբ 12–րդ դասարանցիների համար կմեկնարկի 2024-2025 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների հունվարյան փուլը։

Հունվարի 15-ին 12-րդցիները հնարավորություն կունենան հանձնելու քննություն «Մաթեմատիկա», իսկ հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր այն ընկերներին, ովքեր մասնակցելու են քննական այս փուլին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button