Վերջին շրջանում համոզված եմ, որ շատերս ենք լսում web3 տերմինի մասին: Ի՞նչ է դա: Նոր համացա՞նց: Գնալով ավելի ու ավելի շատ ընկերություններ են իրենց ծրագրային ապահովումներն իրականացնում հենց web3 համակարգով: Առաջիկա րոպեներին միասին կփորձենք մանրամասն հասկանալ թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Ի՞նչ կապ ունեն բլոկչեյն համակարգն ու բիթքոինը կամ առհասարակ կրիպտոարժույթները այս թեմայի հետ:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք Voznisoft ընկերության հիմնադիր-տնօրեն Համլետ Մանուկյանին։ Միացե՛ք հաղորդման ընթացքին: