Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարը։ Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով։
«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները միջազգային մեծ ճանաչում ունեցող նախագծեր են, որոնք պարբերաբար կատարվում են ամբողջ աշխարհում։ 2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Զեփելին»-ը ներկայացրել է նաև հայ հանդիսատեսին։
«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարելու է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։