Մայրիկի դպրոց

Արձակուրդը․․․ «տնայինների ժամանակ». Մայրիկի դպրոց

Թեման, որը քննարկում ենք մեր հյուրի՝ «Ուսում» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անժելա Մանասյանի հետ մի քիչ անսովոր կարող է թվալ ա՛յս պահին, երբ ուսումնական երկրորդ կիսամյակն արդեն հունի մեջ է մտել և ոչինչ չի հիշեցնում արձակուրդի մասին։

Բայց արձակուրդներ դեռ լինելու են, և այս թեման էլ ամեն արձակուրդի հետ սկսելու է շատ կարևոր թվալ մայրիկներին։ Խոսքն արձակուրդի ժամանակ տարրական դասարանների սովորողներին տրվող տնային առաջադրանքների մասին է։

Որպես կանոն, հենց սկսվում է որևէ դպրոցական արձակուրդ, անկախ տևողությունից՝ երկշաբաթյա է, մեկշաբաթյա, թե ամառային ամենաերկարը, ուսուցիչները տնային աշխատանք են հանձնարարում երեխաներին։

Ո՞րն է դրանց լավագույն տարբերակը, ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք, որպեսզի տհաճ չդառնան երեխայի և մայրիկների համար և արձակուրդը չդառնա «տնայինների ժամանակ»։

Ցուցադրել ավելի
Back to top button