Իմունիտետին վերաբերող հարցերը մայրիկների համար արդիական են միշտ․ նորածնային տարիքից մինչև հասունություն, երեխան հիվանդացավ, թե չէ, պատճառների մասին մտածելիս ծնողները հաճախ որպես առաջին պատճառ նշում են՝ իմունիտետը ցածր է։
Ի վերջո, ի՞նչ է իմունիտետը, որո՞նք են իմունիտետի անկման իրական ցուցիչները, իմունիտետի հետ կապված հարցում ծնողների անհանգստանալու շեմը ո՞րը պետք է լինի, և ծնողական ինքնագործունեությունը որքանո՞վ է տեղին և օգտակար այս դեպքում։
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ զրույցը հենց այս մասին է։



