Մայրիկի դպրոց

Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․

Բոլորս էլ՝ մեծ, թե փոքր, եթե ոչ շատ հաճախ, ապա կյանքում մի քանի անգամ, հաստատ, ջերմել ենք և գիտենք, թե որքան տհաճ կարող է լինել բարձրացած ջերմությունը։ Իսկ երբ մեր երեխաներն են ջերմում, անկախ տարիքից՝ նորածնային տարիքում կլինի, մանկապարտեզական, թե դպրոցական, ջերմությունը տհաճությունից բացի նաև անհանգստություն է բերում։

«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ զրույցում անդրադառնում ենք այս շատ հայտնի խնդրին մի քանի հարցով․ մայրիկներն այս հարցերը հաճախ թե՛ միմյանց են ուղղում, թե՛ տան ավագներից են խորհուրդ հարցնում, թե՛ բժշկի հետ են խորհրդակցում։

Այս զրույցն էլ մասնագետի փոքրիկ խորհրդատվություն է, որը կարող է ձեզ, սիրելի՛ մայրիկներ, օգտակար լինել այն դեպքում, երբ ձեր երեխան ջերմում է, և կարող է ձեր շատ տագնապներ ավելի վերահսկելի դարձնել։

Ի դեպ, երբ բարձր ջերմության ժամանակ երեխային ծածկում եք տաք վերմակով, վրայից էլ ծածկոց եք գցում, որ չմրսի, քրտնի և ջերմությունն իջնի, պարզվում է՝ սա ոչ միայն ճիշտ լուծում չէ, այլ՝ անգամ վտանգավոր։ Բայց ամեն ինչի մասին ավելի մանրամասն՝ մեր զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button