Մայրիկի դպրոց

«Գիտակից ծնողավարում» հարթակն առաջարկում է․․․.Մայրիկի դպրոց

Հոկտեմբերի 21–ից «Ուսում» հանրակրթական դպրոցում մեկնարկեց «Գիտակից ծնողավարում» սեմինարների շարքը, որը համանուն հարթակի նախաձեռնություններից մեկն է միայն և նախատեսված է ոչ միայն դպրոցի սաների ծնողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գիտակից ծնողավարման խնդիրներով։

Ոչ շատ վաղուց «ծնողավարում» բառն այնքան էլ հաճախ չէր հանդիպում մեր խոսքում և շատերի համար այնքան էլ հասկանալի բառ չէր։ Հիմա այն ամենուր է՝ տեղեկատվական դաշտում, փորձագետների խորհուրդներում, մասնագետների վերլուծություններում, և այլևս կարծես թե բացատրելու կարիք էլ չկա, թե ինչ է այն նշանակում։ «Ուսում» հանրակրթական դպրոցում, սակայն, կարծում են, որ գիտակից ծնողավարման հմտություններին տիրապետելն անընդհատ գործընթաց է և պետք է բոլորին․ նրանց, ովքեր արդեն ծնող են, նրանց, ովքեր դեռ ծնող չեն, նաև՝ տատիկներին ու պապիկներին, որոնք նույնպես գործուն դեր ունեն երեխաների կյանքում։ Ընդ որում խոսքը ոչ միայն երեխաների հետ առողջ փոխհարաբերություններ կառուցելու կարևորության մասին է, այլև այն մասին, որ գիտակից ծնողավարումը նաև հե՛նց ուսումնական գործընթացի արդյունավետությունը կարող է բարձրացնել։

«Մայրիկի դպրոցում» այսօր մեր հյուրերն են «Ուսում» դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի, «Գիտակից ծնողավարում» հարթակի ղեկավար  Անժելա Մանասյանը, դպրոցի մեթոդիստ, փորձագետ Կարլեն Նազարյանը և դպրոցի հոգեբան, հոգեթերապևտ Հասմիկ Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button