Այսօր շարունակելու ենք բացահայտել կրիպտոարժույթների աշխարհը՝ արդեն ավելի գործնական ու կարևոր հարցերի միջոցով։ Եթե նախորդ անգամ փորձեցինք հասկանալ, թե ինչ սկզբունքով է աշխատում թվային փողը, ապա՝ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այն մասին, թե ինչպես են մարդիկ գումար աշխատում կրիպտոշուկայում, որքան ռիսկային է թրեյդինգը և ինչ գիտելիքներ են անհրաժեշտ այս ոլորտ մուտք գործելու համար։
«Ֆինանսական գրագիտություն» հաղորդման հյուրը կրկին «Coinplus» կրիպտո դրամապանակի հիմնադիր Վիգեն Առուշանյանն է՝ ով մեզ կպատմի նաև թվային դրամապանակների, ամենահայտնի կրիպտոարժույթների, շուկայում տարածված միֆերի ու խարդախ նախագծերից պաշտպանվելու եղանակների մասին։
մեկ րոպեից էլ քիչ



