Ամառային ամենաշոգ օրերին կա մի բան, որի մասին մտածում են բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ պատանիները։ Դե իհարկե, խոսքը պաղպաղակի մասին է։ Բայց արդյո՞ք երբևէ մտածել եք, թե ինչպես է ստեղծվել այսօր բոլորիս կողմից սիրված այդ սառը հրաշքը։ «Փոքրիկ բացահայտում» հաղորդման այս թողարկումը նվիրված է պաղպաղակի ծագմանն ու դրա զարմանալի էվոլյուցիային։
Այս բացահայտման ընթացքում մենք գնացել ենք պատմության հետքերով և պարզել, որ պաղպաղակի առաջին նախատիպերը վայելել են դեռևս հազարավոր տարիներ առաջ Հին Չինաստանում և Հռոմեական կայսրությունում, երբ մարդիկ բարձր լեռներից ձյուն ու սառույց էին բերում, խառնում մրգահյութերի, մեղրի ու կաթի հետ։ Անդրադարձել ենք արքայական գաղտնիքներին, վաֆլե բաժակի ծնունդին, էսկիմոյի հեղափոխությանը և այլ հետաքրքիր փաստերի։
Սառը, քաղցր ու պատմական փաստերով լի այս ճամփորդությունը ձեզ թույլ կտա բոլորովին այլ աչքերով նայել ձեր սիրելի ամառային աղանդերին։



