Ֆինանսական գրագիտություն

Ինչպե՞ս խուսափել ֆինանսական ճգնաժամերից կամ հաղթահարել դրանք

Երբեմն պատահում է այնպես, որ անհատը, ընտանիքը կամ կազմակերպությունը փորձում է շարունակել իր բնականոն գործունեությունը, բայց չի կարողանում․ ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում դա անելու համար։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ֆինանսական մուտքերը՝ եկամուտները դառնում են ավելի պակաս, քան ելքերն են՝ ծախսեր։

Նման լոկալ ֆինանսկան ճգնաժամերի կարող է բախվել ցանկացած անհատ կամ կազմակերպություն։ Եվ կյանքի նման զարգացումներին պատրաստ լինելու համար պետք է ակտիվ աշխատել ճգնաժամերը կառավարելու հմտությունը զարգացնելու ուղղությամբ։

Այս իրավիճակը կարող է ստեղծվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հանգամանքներով պայմանավորված։ Ֆինանսիստների ասոցացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը պատմում է՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսով պայմանավորված մարդիկ ու բիզնեսները հայտնվեցին ֆինանսատնտեսական այնպիսի իրավիճակում, որի կառավարումը շատ դժվար, երբեմն անհնար էր․ «Ճգնաժամեր կարող են առաջանալ ամենատարբեր տպատճառներով, օրինակ՝ առողջապահական, տնտեսական, քաղաքական, ռազամական կայունության խաթարում։ Վերջին տարիներին մենք մեր մաշկի վրա զգացին թվարկված բոլոր երևույթները»,- ասում է Սողոմոն Միրզոյանը։

Իսկ ո՞ր քայլերն են, որ արտաքին գործոններից զատ կարող են ազդել ֆինանսական վիճակի անկայության վրա, ինչպե՞ս է մարդը կամ կազմակերպությունը հանգում ճգնաժամային իրավիճակի։ Պարզվում է՝ չհիմնավորված ծախսերը, ոչ պատշաճ պլանավորումը, պահի թելադրանքով գործելը կարող է հասցնել աղետալի հետևանքների նույնիսկ այն դեպքում, երբ թվում է՝ ամեն ինչ այս պահին կարգին է։

«Ֆինանսական գրագիտության» հերթական թողարկումը պատմում է, թե ինչպես հարստացնել ֆինանսական կայունության պաշարը, զարգացնել, այսպես ասած, ֆինանսական անվտանգության բարձիկները և ինչպես զարգացնել այն մարդկային որակները, որոնք օգնում են ճիշտ որոշումներ կայացնել ճգնաժամային իրավիճակում։

Ցուցադրել ավելի
Back to top button