Մայրիկի դպրոց

Ճանաչենք բուլինգը (մաս 2-րդ). Մայրիկի դպրոց

Եվ այսպես՝ որքան էլ ցանկանանք անտեսել, մեր դպրոցներում, հատկապես դեռահասների շրջանում, կա բուլինգ երևույթը, որը շարունակում է թունավորել շատ երեխաների, պատանիների կյանքը։ Ցավոք, դրա դրսևորումներին հաճախ նպաստում է նաև մեծահասակների՝ թե՛ ուսուցիչների, և թե՛ ծնողների վարքը։

Ինչպե՞ս են մեծահասակները նպաստում բուլինգ երեևույթի դրսևորմանը։ Այս հարցով ենք սկսում զրույցը հոգեբան Տաթևիկ Աբրահամյանի հետ։

Տ․ Աբրահամյան – Իրականում, մեծապես են նպաստում։ Եթե համառոտ ասեմ, ուսուցիչները հիմնականում խուսափելով են նպաստում բուլինգը զարգացնելուն, ծնողները՝ անտեսելով։

Երբեմն նաև ակտիվ միջամտության տարբերակն է լինում։ Ինչու՞ ասացի՝ «անտեսելով», որովհետև մենք, խոսակցական լեզվով ասած, «բանի տեղ չենք դնում» այդ դրսևորումները՝ համարելով, որ՝ դե՜, լա՛վ, ոչինչ, երեխա է, անտրամադիր է եկել դպրոցից, ի՞նչ կարիք կա էդ թեմայի մեջ այդքա՜ն խորանալու, իր հետ քննարկելու։

Երբեմն էլ ծնողները գերներգրավվածությամբ են նպաստում․ նրանց ակտիվությունը, որը լինում է ոչ ուղղորդված, ոչ տեղին և ոչ աջակցելու նպատակով, երեխաներին շատ ավելի խանգարում է, և արդյունքում՝ իրենք ձգտում ունեին օգնելու երեխային, դեռ մի բան էլ ավելացնում են՝ մի քանի այլ կնիք ևս երեխայի վրա, որ «դե՜, դու մամայի բալիկն ես, գնում ես ամեն ինչ մամայիդ պատմում ես»։ Եվ սա ևս դարձնում են ծաղրանքի առիթ։

Ծնողական հետաքրքրությունը չպետք է լինի ճնշող և չպետք է լինի իրենց միջոցով ինչ–որ մի բան կարգավորելու տարբերակով, որպեսզի կարողանանք խուսափել բուլինգի ավելի խորանալու դրսևորումներից։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց պարագայում շատ լուրջ խնդիրը իրականում բուլինգի դեպքերին միջամտել չցանկանալն է ՝ մի քանի տարբեր պատճառներով․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button