Մեր այսօրվա զրույցը վերնագրել եմ «Դպրոց՝ երկրորդ անգամ», քանզի յուրաքանչյուր ծնող՝ դպրոցն ավարտելուց հետո, էլի ու էլի, ասես, հաճախում է դպրոց, բայց այս անգամ՝ երեխաների հետ։
Ինչ որ պահից՝ առաջին դասարանցու փոքրիկ հաջողություններով հպարտացող ծնողների ուրախությունն ու հպարտությունն արագորեն տեղի են տալիս թեթև նյարդայնությանը, հատկապես երեկոյան ժամերին, երբ հերթը հասնում է դաս սովորելուն:
Չլուծված մաթեմատիկական խնդիրներ, անորոշ տառեր և բծեր նոթատետրում․․․Այս ամենը, երբեմն, կարող է հավասարակշռությունից հանել նույնիսկ ամենահանգիստ ու համբերատար ծնողին:
Ու հենց այդ ժամանակ էլ հարց է առաջանում՝ պե՞տք է օգնել երեխային տնային առաջադրանքների հարցում, թե ավելի լավ է այդ գործընթացը թողնել դպրոցին:
Պատկերը մեզնից շատերին է հայտնի․ ծնողները մի քանի ժամ փորձում են լուծել 3-րդ, 4-րդ դասարանի խնդիրները երեխայի հետ։ Նրանք, ստիպված, վերընթերցում են դասագիրքը, փորձում են պատասխանը գտնել համացանցում և հաշվարկներ են անում հաշվիչով։
Եվ այդքանից հետո չի բացառվում, որ պատասխանը կրկին չստացվի․․․
Քրիստ Մանարյան



