«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան, քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ զրույցն այն մասին է, թե ինչպես են ազդում եղանակային փոփոխությունները երեխաների քնի ռեժիմի վրա և ինչպես պետք է արձագանքեն մայրիկներն իրենց երեխաների՝ քնի ռեժիմը փոփոխելու ցանկությանը։
Է․ Արզիևա — Մինչև բուն հարցին անդրադառնալը կուզենայի մի քանի հասկացություն նշել, որովհետև դրանց շուրջ է պտտվելու զրույցը, և դրանց յուրահատուկ համակցությունների մասին ենք խոսելու։
Նախ՝ քնի ռիթմ և քնի ռեժիմ հասկացությունների մասին․ դրանք հաճախ նույնացվում են, սակայն շատ տարբեր են իրարից։ Մյուս հասկացությունը քնի ճնշումն է, ապա՝ կենսաբանական ժամացույցը, ցիրկադային ռիթմը, սուբյեկտիվ քնկոտությունը, օբյեկտիվ քնկոտությունը և մի շարք այլ հասկացություններ։
Անդրադառնամ հենց առաջին դասակարգմանը, որովհետև այն սերտորեն կապված է եղանակային փոփոխությունների հետ։ Հաճախ ծնողները հարցնում են՝ հնարավո՞ր է նորածնային տարիքում քնի ռեժիմ ունենալ կամ ո՞ր տարիքից սկսած կարելի է քնի ռեժիմ ունենալ։ Իրականում «ռեժիմը» ավելի վարքաբանական հասկացություն է, իսկ «քնի ռիթմը»՝ ավելի կենսաբանական հասկացություն է։ Այսինքն՝ ռեժիմը կառուցվածք է և ներդրված է ժամանակի մեջ, իսկ ռիթմը ի՛նքն է ձևավորում ժամանակը և շատ ավելի լայն հասկացություն է․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ:



