Վերջերս Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում հոգեբան, դասընթացավար Սեդա Սեյրանյանը 9–րդ, 11–րդ և 12–րդ դասարանցիների հետ քննարկում է անցկացրել հենց այս թեմայի շուրջ՝ «Այն, ինչ պետք է իմանալ քննություններին ընդառաջ»։ Այս օրերին, երբ ավարտական և միասնական քննություններն ընթացքի մեջ են, և շատ պատանիներ հենց քննություններով պայմանավորված հոգեբանական լարվածություն են ապրում, թեման, կարծում ենք, շատ այժմեական է և կարևոր, բայց ոչ միայն հենց իրենց՝ պատանիների համար, այլ նաև՝ ծնողների։ Պարզվում է՝ նաև ծնողները պետք է իրենց երեխաների քննություններին ընդառաջ ինչ–ինչ բաներ իմանան և կարևորեն։ Թե ի՞նչ՝ կպարզենք զրույցի ընթացքում։
մեկ րոպեից էլ քիչ



