Մայրիկի դպրոց

Ինչու՞ երեխան մանկապարտեզում չի ուտում. Մայրիկի դպրոց

Եթե սա նաև ձեզ անհանգստացնող հարցերից է, միացե՛ք մեզ, և մեր հյուրի՝ հոգեբան, երեխաների սննդային վարքի մասնագետ Սաթինե Բարսեղյանի օգնությամբ, հնարավոր է, թե՛ հարցի պատասխանը գտնեք, թե՛ խնդրի լուծումը։

Ս․Բարսեղյան — Երեխան մանկապարտեզում չուտելու շատ պատճառներ կարող է ունենալ։ Պատճառներից մեկը, օրինակ, որ ինքն արդեն իսկ ընտանիքից եկած խնդիրներ ունի, որոնք ոչ միայն մանակապարտեզին են վերաբերում, այլ երեխան ամենուր էլ նորմալ չի ուտում։

Մեկ այլ պատճառ, որ մանկապարտեզում կան մոտեցումներ, որոնք նպաստում են, որ երեխան չի կարողանում այդ միջավայրում ուտել։

Երբեմն էլ դա պարզապես էտապ է ադապտացիայի շրջանում, երբ երեխան սովորում է մանկապարտեզի նիստուկացին, ուտելիքին, շատ բալիկներ չեն էլ քնում այդ փուլում։ Այսինքն՝ դա կարող է լինել էտապային և անցնել շատ հեշտությամբ։

Մինչև 3-4 տարեկան երեխաներին հատուկ է սննդային նեոֆոբիան․ իրենք նոր ձևով մատուցված, նոր մթերքներից անհանգստություն, նույնիսկ վախ են ունենում, ու երբ նոր են գնում մանկապարտեզ, գուցե այդ ուտեստներն իրենց այնքան էլ ծանոթ չեն, ու որպեսզի սովորեն այդ ուտելիքներին, երբեմն ժամանակ է պետք լինում՝ մոտավորապես 1-6 ամիս։

Մանկապարտեզում սննդից հրաժարվելու պատճառ կարող է լինել նաև այն, որ կան երեխաներ, որոնք ինքնուրույն ուտել չգիտեն և չեն կարողանում ուտել առանց էկրանների, իսկ մանկապարտեզում, օրինակ, իրենց չեն կերակրում, և էկրաններ էլ չկան։ Այս երեխաներն էլ, էլի՛, դժվարանում են ուտել, բայց, դարձյալ, որոշ ժամանակ անց պետք է որ սովորեն․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button