Մայրիկի դպրոց

Հնազա՞նդ, թե՞ լսող երեխա. Մայրիկի դպրոց

Երբ որևէ երեխայի մասին մանկապարտեզում, դպրոցում, բակում ասում են՝ ի՜նչ լսող երեխա է, երեխայի մայրիկին, որպես կանոն, համակում է գոհունակության զգացումը։ Չէ՞ որ «լսող» երեխա ունենալը շատ ծնողների երազանքն է։

«Երեխան լսող կլինի»,– սա էլ շատ տատիկ–պապիկների խրատն է այն թոռնիկներին, որոնք ինչ–որ բան արել են ոչ այնպես, ինչպես մեծերն էին ուզում։

«Լսողի ոտքը քարին չի առնի»,–սա էլ ժողովրդական խրատներից մեկն է։

Ի վերջո, ի՞նչ է նշանակում «լսող երեխա», արդյո՞ք արդյունավետ ծնողավարման նպատակներից մեկը կարող է համարվել «լսող երեխա» մեծացնելը, և ինչու՞ է հոգեբանների ու մանկավարժների մի մեծ խումբ ըմբոստանում «լսող երեխա» բնութագրման դեմ։

Հնազանդ երեխա կամ, որ առավել հաճախ ենք գործածում մեր խոսքում, «լսող» երեխա․ սա մեր հյուրի՝ հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այսօրվա զրույցի թեման է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button