Կան ընտանիքներ, որոնցում, բացի հարազատ զավակներից, մեծանում են նաև որդեգրված երեխաներ։ Իսկ կան ընտանիքներ, որոնցում մեծանում են միայն որդեգրված բալիկներ։ Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի նման երեխայի հայրը․․․իհարկե, պիտի ոչ մի բանով չտարբերվի հարազատ հորից, ու անգամ լինի ավելի հոգատար և նրբանկատ՝ հանդեպ իր զավակը։ Եվ այնուհանդերձ․․․այսօր կփորձենք խոսել հենց այս բարդ, խրթին, նուրբ թեմայից՝ ինչպիսի՞ն պիտի լինի այն տղամարդը, որը մեծացնում է իր կնոջ երեխային։
Ծնող լինելը տեղից հեշտ բան չէ, մանավանդ տղամարդու համար, իսկ խորթ հայրիկ լինելն էլ ավելի բարդ է, որովհետև ոչ սեփական երեխայի հետ կապեր ստեղծելը պահանջում է համբերություն, մեծահոգություն, համառություն և իհարկե՝ մարդ սիրելու ունակություն։



