Հայրիկի դասերը

Ինչպիսի՞ն պիտի լինի խորթ հայրիկը. մաս 2-րդ

Այսօր շարունակելու ենք անցյալ անգամ սկսած թեման։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպիսի՞ն պիտի լինի երեխայի համար նրա խորթ հայրիկը։ Անշուշտ՝ շատ ընդհանուր գծերով։

Եթե հիշում եք՝ կանգ առանք այնտեղ, ուր ասվում էր, որ կա անհամապատասխանություն երեխայի ու շեշտում եմ՝ հատկապես տղա երեխայի և նրա խորթ հոր մոտեցումներում հանդեպ նրանց փոխհարաբերությունների հաճախականությունը։ Այն իմաստով, որ նույն տանն ապրելով երկուսը ձգտում են շփումների տարբեր ինտենսիվության։ Այսինքն՝ խորթ հայրը որպես ծնող ցանկանում է ավելի շատ շփվել իր հոգեզավակի հետ, իսկ որդեգրված երեխան, սովորաբար հակառակն է ուզում՝ շփվել քիչ և չափավոր, առանձնապես չհավատալով երևի այդ շփումների կամ անկեղծությանը կամ էլ՝ արդյունավետությանն ու ընդհանրապես՝ դրանց այսպես ասած իմաստին։

Թե ինչ է կատարվում երեխայի հոգում՝ միայն ինքը կիմանա՝ օտարի հետ անկեղծանալ ամեն երեխա չի ցանկանա, այն էլ՝ արագ ու հաճախ։ Իսկ որ ձեր կնոջ զավակը ձեզ կարող է համարել օտար՝ բնական ու հասկանալի բան է։ Այո, դուք նրա համար օտար մարդ եք, որին, չգիտես ինչու՝ բավական ջերմ է վերաբերվում իր մայրիկը, մի կին, որը նախկինում եղել է իր իսկական, բիոլոգիական հոր կինը։

Բայց համբերությունը կյանք է, հիշեք, սիրելի խորթ հայրիկներ, իսկ կյանքը սիրում է փորձությունների ենթարկել, հատկապես՝ ուժեղներին, այդպիսին է նրա բնավորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button