«Ուսում» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անժելա Մանասյանի հետ այս զրույցը հատկապես ձե՛զ ենք հասցեագրել, առաջին դասարանցիների սիրելի՛ մայրիկներ։
Ի՞նչ «տնային աշխատանք» ունենք կատարելու մենք՝ մայրիկներս, մինչև երեխային դպրոց ուղարկելը, ի՞նչ չպետք է անել ոչ մի դեպքում, ինչպե՞ս համագործակցել ուսուցչի հետ երեխայի դպրոցական կյանքն արդյունավետ կազմակերպելու համար և ինչպե՞ս լուծել շատ կարևոր հետևյալ խնդիրը՝ երեխան սովորի սովորել և սիրի սովորելը։



