«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան, քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ այս զրույցը հատկապես այն մայրիկների համար է, ովքեր ամեն օր բախվում են հետևյալ խնդրին․ երեխան դժվար է նստում դաս սովորելու, եթե նստում է՝ դժվար է կենտրոնանում, ուսուցիչը բողոքում է, որ երեխան դասի ժամանակ անուշադիր է և ցրված։
Հնարավո՞ր է օգնել երեխային և ծնողներին՝ այս խնդիրը լուծելու։ Պարզվում է՝ այո՛։
Է․ Արզիևա–Երբ խոսում ենք ուշադրության կենտրոնացման դժվարությունների մասին, (հավանաբար «ցրված երեխա» կապակցությունը, եթե բացենք փակագծերը, այդպես կհնչի), կարող ենք պայմանականորեն առանձնացնել երկու տիրույթ։
Առաջին տիրույթում կներառվեն այն երեխաները, ովքեր ունեն ուշադրության կենտրոնացման դժվարություններ, որոնք պայմանավորված են օրգանական պատճառով, և մենք միջազգային դասակարգումներում հստակ ախտորոշում ունենք ուշադրության դեֆիցիտի, հիպերակտիվության։ Այդ ախտորոշումը սովորաբար դրվում է հոգեբույժի կամ զարգացման մանկաբույժի կողմից։ Այս պարագայում տուժած է գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևը, և դեղորայքային միջամտությունն անխուսափելի է։ Այսինքն, եթե երեխան ունի նման ախտորոշում, դիմում ենք հստակ մասնագետի և ստանում ենք նաև դեղորայքային բուժում։
Իսկ երկրորդ շրջանակի մեջ ներառված են այն երեխաները, որոնք չունեն զարգացման խնդիրներ, այսինքն՝ ֆիզիոլոգիապես առողջ երեխաներ են, բայց, այո՛, ուսուցիչները և հաճախ նաև ծնողները նկատում են, որ երեխաները դժվարանում են ուշադրություը կենտրոնացնել, այսինքն՝ կամք կիրառել և կամածին ուշադրությամբ հետևել դասին։
Ինչպես նկատեցիք, ես «ուշադրությունը» զուգակցեցի «կամքի» հետ, որովհետև, այո՛, մեր ուշադրություններից մեկը հե՛նց կամածին ուշադրությունն է, որի նախադրյալները տեսնում ենք մոտավորապես 3–6 տարեկանից սկսած։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում․․․
Շարունակությունը՝ զրույցում:



