«Ինքնախնամք» բառը հեշտ է բացատրել․ ինքն իրեն խնամել, ինքն իր մասին հոգ տանել։ Այն ամենը, ինչ հասկանում ենք «ինքնախնամք» ասելով, մարդուն հատուկ է եղել միշտ, անգամ այն ժամանակներում, երբ ապրում էր քարանձավում։ Այդ դեպքում ինչու՞ է ինքնախնամքը դարձել առանձնակի կարևորության թեմա, որին բժիշկներն ու հոգեբաններն այդքան հաճախ են անդրադառնում։
Եվ այսպես, ի՞նչ է ինքնախնամքը, ինչու՞ է այն կարևոր, ո՞րն է ինքնախնամքի յուրահատկությունը նորածին երեխաներ ունեցող ընտանիքներում, հայրիկներն ունե՞ն ինքնախնամքի իրավունք և արդյո՞ք ինքնախնամքն էգոիզմի մասին է։
Հարցերը շատ են, պատասխանները գտնում ենք հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցի ընթացքում։



