Տեսանյութեր

Կարմիրգյուղի կանաչ պահապանները

Շուրջ մեկ տարի առաջ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորական դպրոցական առօրյան կտրուկ փոխվեց՝ դպրոցը ձեռք բերեց իր սեփական էկոլաբորատորիան ու կրթական ջերմոցը։

Մինչ այդ կրթօջախը մասնակցության հայտ էր ներկայացրել բնապահպանական մի շարք ծրագրերի՝ «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության, «Եվրամիության կապույտ դպրոցներ» և «Բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար» նախագծերին և հաղթել։

Այսօր անհրաժեշտ սարքավորումներով փոքրիկ լաբորատորիան որակապես փոխել է կրթության բովանդակությունը։ Աշակերտներն այստեղ հետազոտողներ են և սովորելը՝նրանց համար դարձել է ամենօրյա բացահայտումների շղթա։

Ցուցադրել ավելի
Back to top button