Մայրիկի դպրոց

 Պարասոմնիա. Մայրիկի դպրոց

Պարասոմնիա կամ, հայերեն թարգմանությամբ, տարաքնություն․ ի՞նչ է սա, ինչպե՞ս է դրսևորվում երեխաների մոտ, որո՞նք են այս խնդրի տարիքային առանձնահատկությունները, վտանգավո՞ր խնդիրներ են արդյոք և ի՞նչ պետք է անեն ծնողները, երբ երեխայի մոտ հայտնաբերում են դրանք․ դիմել բժշկի՞, թե՞ հոգեբանի։

Այս հարցերով ենք դիմել մեր հյուրին՝ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան, քնի մասնագետ Էմմա Արզիևային։

Է․ Արզիևա–Սկզբի համար նկարագրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում պարասոմնիան և թե ինչպես կարող են ծնողները նկատել, հետո արդեն՝ որոշում կայացնել, թե որ մասնագետին դիմել։

Պարասոմնիա կամ տարաքնություն, այսինքն՝ քնին նմանվող, բայց ոչ լիարժեք քուն։ Ինչո՞վ է պարասոմնիայի ժամանակ քունը դառնում ոչ լիարժեք․ փորձենք հասկանալ։

Առաջին տարածված տեսակներից մեկը սոմնամբուլիզմն է, որի ժամանակ մարդն ունենում է անցանկալի ակտիվություն քնի մեջ։ Դա կարող է լինել վեգետատիվ ակտիվություն, էմոցիոնալ ակտիվություն կամ հենց շարժողականություն։ Ինչու՞ ենք ասում «անցանկալի» ակտիվություն, որվհետև քունը նախատեսված է մղումների զրոյացման, պասիվության համար, իսկ այս դեպքում մարդը քնի մեջ ոչ թե հանգիստ քնած է, այլ տանջվում է․․․

Շարունակությունը՝ զրույցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button