Աշնան վերջից սկսած՝ վիրուսային հիվանդությունները ներխուժում են թե՛ մեծերի և թե՛ փոքրերի կյանք։ Տարբեր տարիքային խմբերում դրանք տարբեր դրսևորումներ են ունենում, բայց, իհարկե, ամենադժվարը փոքրիկների գործն է, որոնք միշտ չէ, որ կարող են հստակ ասել իրենց բողոքները։
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ զրույցը 0–3 տարեկան երեխաների մոտ սեզոնային վիրուսային հիվանդությունների դրսևորման առանձնահատկությունների և հնարավոր բարդությունների մասին է։
Ս․ Մխիթարյան – Երեխաները, իսկապես, չեն կարող արտահայտել իրենց բոլոր գանգատները, հուզող նշանները։ Կան նաև անատոմիական, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք այլ, գուցե մի փոքր ավելի առանձնահատուկ ընթացք են տալիս շնչական վարակներին հենց ա՛յս տարիքային խմբում։
Մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատկություններից կուզենայի նշել հենց շնչուղիների կառուցվածքը․ ավելի նեղ է, ու այն պաշտպանիչ հակամարմինները, պաշտպանիչ բջիջները, որոնք պետք է աշխատեն ու պաշտպանեն այդ շնչուղիները, ավելի քիչ են և, տարիքային առանձնահատկությունից ելնելով, դեռ հասուն իմունային պատասխան չունեն այդ վարակների հանդեպ։
Մինչև 3 տարեկան երեխաների մոտ կնշեի նաև հազային ռեֆլեքսի ավելի թույլ լինելը, և դա նույնպես նպաստում է բարդությունների առաջացմանը այն առումով, որ չեն կարողանում մաքրել իրենց շնչուղիները, և անգամ փոքր արտադրությունն այդ նեղ շնչուղիներում կարող է զանազան բարդությունների և ավելի ծանր ընթացքի բերել երեխաների մոտ։
Շնչական վարակները, հիմնականում, հատուկ բուժում չեն պահանջում․ եթե բարդություններ չեն առաջացել, մեծ մաս դեպքերում անցնում են առանց հատուկ միջամտությունների։ Եթե մեծահասակների մոտ ունենք շնչական վարակների դասական դրսևորումներ՝ ջերմության բարձրացում, քթից առատ արտադրություն, հազ, մարմնի ցավ, մկանացավ, հոդացավ, ապա երեխաների մոտ, և հատկապես մինչև 1 տարեկան, մինչև 3 ամսական երեխաների մոտ, այն կարող է դրսևորվել զանազան այլ նշաններով․․․
Շարունակությունը՝ զրույցի մեջ:



