Մենք վճարում ենք սարսափ ֆիլմի տոմսերի համար, որպեսզի կինոթատրոնում մեզ մի լավ «վախեցնեն», փակում ենք աչքերը սարսափելի տեսարանների ժամանակ, բայց միևնույն է՝ շարունակում ենք դիտել ֆիլմը։ Ինչո՞ւ է մեր ուղեղը ձգտում այնպիսի էմոցիաների, որոնք, թվում է, թե պետք է միայն վանեն մեզ։
«Փոքրիկ բացահայտման» այս թողարկման մեջ մենք փորձել ենք հասկանալ սարսափի էֆեկտի գաղտնիքները հոգեբան Սոնա Հովակիմյանի հետ։
Լսե՛ք «Փոքրիկ բացահայտման» այս թողարկումը և պարզեք, թե ինչ է կատարվում ձեր ուղեղում, երբ էկրանին հայտնվում է ձեր ամենամեծ վախը։



