Գիտե՞ք, թե ինչպես է սուրճը հայտնագործվել։ «Փոքրիկ բացահայտման» այս թողարկմանը մենք ներկայացնում ենք այս հանրահայտ ըմպելիքի ամենախենթ ու զարմանալի գաղտնիքները բարիստա Լիլիթ Հարությունյանի հետ։
Պարզվում է՝ սուրճի հայտնագործման համար աշխարհը պարտական է… եթովպացի թռվռան այծերին։ Հազար տարի առաջ մի հովիվ նկատել է, որ այդ կենդանիները կարմիր հատապտուղներ ուտելուց հետո սկսում են անդադար վազվզել ու ուրախանալ։ Հենց այսպես էլ մարդիկ բացահայտեցին սուրճի հատիկների արթնացնող ուժը։
Չնայած իր օգտակար հատկություններին և խենթ պատմությանը՝ պետք է հիշել, որ սուրճը չի կարելի չարաշահել, հատկապես պատանեկան տարիքում։ Դրա մեջ պարունակվող կոֆեինի մեծ քանակությունը կարող է խանգարել ձեր հանգիստ քունն ու առաջացնել անհանգստություն։ Լսե՛ք ամբողջական թողարկումը և իմացեք ավելին սուրճի մասին։



