Իհարկե, աղջիկներն էլ են զինվոր դառնում, և մեր նոր ընկերուհին՝ Եվան, ուզում է հենց զինվոր դառնալ։ Ամեն անգամ, երբ հայրիկն ասում է՝աղջիկները զինվոր չեն լինում, Եվան պատասխանում է․
– Աղջիկներն է՛լ են դառնում զինվոր։
Բայց, քանի որ հայրիկն այնքան էլ համաձայն չէ նրա այս ցանկության հետ, Եվան էլ որոշել է, որ․․․ դե՜, լա՛վ, ինքն էլ բժշկուհի կդառնա, կբուժի մարդկանց։ Բայց դա՝ շա՜տ հետո, երբ Եվան մեծանա, ավարտի դպրոցը։ Իսկ մինչև այդ դեռ ժամանակ կա, որովհետև հիմա նա ընդամենը 7 տարեկան է և եկել է Պստիկաշեն՝ ձեզ հետ ծանոթանալու, սիրելի՛պստիկաշենցիներ։
Եվ այսպես, ծանոթանում ենք Եվա Աղաջանյանի հետ․․․





