
«Կենդանիների խնամքի կենտրոն» էին այցելել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի երեխաները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
Այցի ընթացքում երեխաները խաղացին կենդանիների հետ և մասնակցեցին կրթական հանդիպման՝ սովորելով շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները։ Նախաձեռնությունները միտված են կենդանիների նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և կրելու են շարունակական բնույթ:


